Մենակ ի՞մ մոտ ա տպավորություն, որ պետություն-ՀԿ ենք դառել, ու էս մեր դեռատի իշխանավորների ՀԿ սեկտորից ԱԺ-ում հայտնվածների մի ստվար զանգված անդադար գրանտային ծրագիր գրելու մոդի մեջ ա` իրա կոսմետիկ շտկումներով: Իմ արև, ձեր կուրսը չի երևում, ad hoc կառավարում ա գնում։

Կա՞ պրոբլեմ-գրի Ֆեյսբուքում-թեգիր համապատասխան մարմնին (եթե ղեկավարին գիտես, իրան էլ)-չկա պրոբլեմ (կամ ավելի վատացավ վիճակը):

Առանց ռազմավարության ու առանց հստակ չափորոշիչների, առանց համակարգի: Հետո էլ ասում են՝ մենակ վատն եք նշում: Լոգիկան ու տրամաբանությունն ա անհասկանալի, թե չէ հո պրոյեկտի ցիկլ չի՞, ամեն կոսմետիկ ախմախությանը ծափ տանք, ասենք՝ մալադեց, թույն գործ եք անում, օրինակ՝ ձեզ հաջողվեց այնպես անել, որ այբբենարանում հայտնվի տրակտորիստ կնոջ նկար:

Վա՞տ եք, ձեր թիթեռնիկ նկարելով թող ձեր ծնողները ուրախանան, ձեզ պետություն ա հանձնվել, գործ արեք: Լավ ա՝ վարկ չեք վերցնում, որ կոնֆլիկտների լուծման դասընթացներ անեք կամ, ասենք, թիմային աշխատանքի հմտությունների զարգացման:

#մսուր_մանկապարտեզ
#լրջացեք
#տնաքանդ_պոպուլիզմ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել