Ռուսաստանի Դաշնության երկու քաղաքացիներ Կարելիայի Պեսկի օդանավակայանում ուղղաթիռից արտասահմանյան մակնիշի մեքենա են նետել, հայտնում է «Столица на Онего» պորտալը:

Նախաձեռնողները Մոսկվայի երկու բնակիչներ են, որոնք խոշոր գործարքի շուրջ գրազ են եկել: Պարտվողը վտանգել է մեքենան, որը, գրազի համաձայն, պետք է նետվեր բարձրությունից:

Լրատվամիջոցի տվյալներով` 20 րոպե ուղղաթիռի թռիչքի համար տամարդիկ 250 հազար ռուբլի են վճարել: 1995 թվականի արտադրության Mercedes Gelandwagen ավտոմեքենան ուղղաթիռին են ամրացրել ճոպանով, իսկ հետո 300 մետր բարձրությունից ցած նետել: Մեքենայի մոտավոր արժեքը 1 միլիոն ռուբլի է գնահատվում:

Նշվում է, որ արտասահմանյան ավտոմեքենան նետվել է ոչ թե թռիչքուղու, այլ օդանավակայանի տարածքում:

Օդանավակայանի աշխատակիցների համաձայն՝  մեքենայի մնացորդները տեղափոխվել են մետաղական թափոնների պահպանման վայր: Վերջիններս կատարվածն «աննախադեպ իրադարձություն» են համարում:

Ինչպես ավելի ուշ հայտնի է դարձել, Mercedes Gelandwagen-ն ուղղաթիռից նետել է բլոգեր Իգոր Մորոզովը` հույս ունենալով ավելացնել Instagram սոցիալական կայքի իր էջի հետևորդների քանակը:

Տեղեկությունների համաձայն` սկզբնական շրջանում բլոգերը ցանկություն է ունեցել ակցիա կազմակերպելու, երբ հետևորդների քանակը հասնի 4 միլիոնի, սակայն ավելի ուշ որոշել է չսպասել այդքան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել