ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ աշխարհի ամենահեղինակավոր ամսագրերից մեկը` «Time»-ը, տպավորված 2019-ին Հայաստանի ցույց տված տնտեսական արդյունքներով, իր տարեվերջյան համարում Հայաստանը անվանում է «Կովկասյան վագր»:
Արդեն մի ժամ է, ինչ թերթում եմ շուրջ 150 էջից բաղկացած «Time»-ի տարեվերջյան բացառիկ համարի թե՛ տպագիր և թե՛ թվայնացված տարբերակներն, ու դժբախտաբար, ինձ չի հաջողվում գտնել ՀՀ վարչապետի մատնանշած հոդվածը:
Մի կողմ թողնելով այն հետաքրքիր ու անբացատրելի զուգադիպությունը, որ հոդվածում Հայաստանի տնտեսության համար օգտագործվում է հատկապես «Կովկասյան վագր» անվանումը, որը դեռ 2007 թվականին՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք, Համաշխարհային բանկը դա օգտագործել էր Հայաստանի տնտեսական առաջընթացը նկարագրելու համար, մնում է ենթադրել, որ կա՛մ ՀՀ վարչապետի մատնանշած հոդվածը տպագրված է մեկ այլ պարբերաթերթի տարեվերջյան համարում, և վարչապետին սխալ փոխանցում է կատարվել, և կամ էլ Նիկոլ Փաշինյանն, ըստ սովորականի...