Ժամանակակից հայ գրող Մարկ Արենն իր ստեղծագործություններով արդեն հասցրել է նվաճել հայ ընթերցողի սիրտը։ Նրա «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդերը. մի անատոլիական պատմություն» գիրքը Հայաստանում համարվեց բեսթսելլեր։ Առաջարկում ենք ծանոթանալ գրողի 13 մտքերին, որոնք տակնուվրա կանեն հոգին ու կտաքացնեն սիրտը։
1. Երջանկությունն այն է, երբ ունես մեկին, ում կարող ես գրկել:
2. Բայց ամեն բան, առավել ևս՝ ամեն մի լավ բան, ունի իր ավարտը...
3. Չկա ավելի վատ բան, քան արբեցուցիչ հույսերի քաղցր գերին:
4. Բոլոր երջանիկ ընտանիքները ստեղծվում են միևնույն կերպ` վախի միջով: Բոլորն էլ ծանոթության առաջին քայլը վախենում են կատարել, որովհետև դա կարող է լինել վերջինը: Բոլորն էլ վախենում են ուրիշ ծնողներից, որովհետև նրանք կարող են ամեն ինչ կործանել: Բայց եթե չհաղթահարես վախը, այդպես էլ կմնաս միայնակ:
5. Այժմ ամենից լավը ժամանակավոր անհետանալը կլիներ, պարզապես գոլորշիանալը, փակվել մի խաղաղ անկյունում, ամեն ինչ լավ կշռադատել, գտնել ճիշտ լուծում, բայց կյանքը մեզ չի տալիս փրկարար դադարներ...
6. Երբ սիրում են, արդեն չեն մտածում, իսկ երբ մտածում են, նշանակում է՝ չեն սիրում:
7. Ինչ մեծ նշանակություն ունեն մարդու կյանքում պատահական հանդիպումները:
8. Պարզվում է, որ երջանկությունից մինչև դժբախտություն շատ մոտ է...
9. Աշխարհում ոչ մի դատարան դեռևս չի վերադարձրել սպանվածին կյանքը։ Դատարանը միայն պատժում է, բայց ոչ մի բան չի շտկում:
10. Եթե ծերունուց վերցվի անցյալը, ապա նրան ոչինչ չի մնա: Իսկ ոչինչը հենց մահն է:
11. Պետք է ապրել այնպես, կարծես թե դու արդեն մահացել ես: Դա միակ եղանակն է քեզ հաստատուն պահելու և հավատարիմ մնալու, երբ շուրջդ բոլորը դավաճանում են:
12. Քաղաքականությունը լողացող սառցալեռ է, և հեռուստադիտողներին արտաքին տեսքով ցույց տալու համար մնում է միայն մեկ ութերորդ մասը: Յոթ ութերորդ մասը ծածուկ է աչքից:
13. Պետք է այնպես ապրել, որ ասես մեռած ես արդեն: Եվ պետք է այնպես մեռնել, որ արդարացնես քո կյանքը:



