Google ընկերությունը հրապարակել է աշխարհում ճանապարհորդությունների համար ամենացանկալի վայրերի ցուցակը՝ վերլուծելով 2019 թվականի ընթացքում օգտատերերի որոնողական հարցումները: «Տարին՝ որոնումներում 2019» հետազոտության ամբողջական արդյունքները հրապարակված են Google Trends-ի էջում։

Այսպես, վարկանիշի առաջին հորիզոնականն զբաղեցրել է Մալդիվներ կղզի պետությունը, իսկ նրանից անմիջապես հետո Ճապոնիան է եւ Ֆրանսիական Պոլինեզիայում գտնվող Բորա-Բորա կղզին: Թոփ-5-ի ցուցակում նաեւ հայտնվել են Լաս-Վեգաս քաղաքը եւ Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոն:

Բացի այդ, վարկանիշում տեղ են գտել ԱՄՆ-ի Ալյասկայի նահանգը, Նոր Օռլեանը, Կալիֆուռնիայի նահանգը, Նյու Յորքը եւ Կոստա Ռիկան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել