Armdaily.am-ը գրում է.
Ազգային ժողովն ընդունել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որը հանրության մեջ հայտնի է որպես ՍԴ դատավորներին «օրենքով» կաշառելու կամ վարչապետի կողմից ՍԴ-ն սեփականաշնորհելու մասին օրենք:
«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբը, ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը և իրավական ոլորտի մասնագետներ դիմել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, որպեսզի վփրջինս չստորագրի օրենքը։
Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից ArmDaily.am-ին տեղեկացրեցին, որ 2019 թվականի դեկտեմբերի 12-ին Հանրապետության նախագահի աշխատակազմը ստացել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը.«Սահմանադրության 129-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Հանրապետության նախագահի կողմից քսանմեկօրյա ժամկետում կայացված համապատասխան որոշման մասին սահմանված կարգով կտեղեկացվի»։
Նշենք, որ ժամկետը լրանում է հունվարի 1-ին, իսկ մինչև հունվարի 8-ը ոչ աշխատանքային է, ապա ըստ ամենայնի որոշման մասին կհայտարարվի հունվարի առաջին աշխատանքային օրը՝ 8-ին։ Եթե նախագահը չստորագրի օրենքը, ապա այն պետք է ուղղարկի ՍԴ, որպեսզի վիճարկվի օրենքի սահմանադրականության հարցը։