Քանի որ Նիկոլ Տեր-Պետրոսյանի համակիրների բանակը չի գիտակցում կամ չի ցանկանում գիտակցել կամ չի հասկանում կամ չի ցանկանում հասկանալ, թե ինչ կարող է տեղի ունենալ «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» կոչվածի ներգրավմամբ, ստիպված հասկացող ու գիտակցող մարդիկ հնարավորինս հաճախ և հնարավորինս մանրամասն պետք է խոսեն այդ մասին։ Եվ ուրեմն՝ եկեք խոսենք այդ մասին։

Նախ՝ մենք չգիտենք, թե ովքե՞ր են այդ մարդիկ, որոնք իրենց կոչում են «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք»։ Եւս մեկ կարևոր բան չգիտենք իրենց մասին․ քանի՞ հոգի են նրանք։ Չէ՞ որ Ադրբեջանը մշտապես խոսում է ինչ-որ անհավանական հարյուրհազարավոր տեղահանվածների մասին։ Չէ՞ որ հայր և որդի Ալիևների համար տասնամյակներ շարունակ անկյունաքարային կարևորության հարց է եղել բանակցություններում այդ «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» կոչվածը լեգիտիմացնել և որևէ կերպ փորձ անել «վերականգնել նրանց իրավունքները»։ Իսկ ի՞նչ է նշանակում այդ վերականգնված իրավունքը։

Սա նշանակում է նրանց բերել Արցախի բնակչության հետ հավասար կարգավիճակի։

Իսկ երբ «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» կոչվածն արդեն կլինի Արցախի բնակչության հետ նույն կարգավիճակում, այդ ժամանակ Ադրբեջանի ղեկավարությունը մեծագույն հաճույքով կստորագրի ցանկացած փաստաթղթի տակ, որտեղ կնշվի Արցախի կարգավիճակը հանրաքվեով լուծելու մասին։

Իհարկե, Նիկոլ Տեր-Պետրոսյանի հանցակից-սատարողները սա էլ լիարժեք չեն հասկանում։ Երբ դու կուրորեն հավատում ես որևէ քաղաքական չկայացած գործչի, ինչպիսին Նիկոլ Տեր-Պետրոսյանն է, դու նաև կուրորեն հավատում ես այն անհեթեթությանը, որ Հայաստանի նախորդ ղեկավարները 20 տարի շարունակ բանակցել են հող հանձնելու շուրջ, բանակցել են Արցախն Ադրբեջանին վերադարձնելու շուրջ, իսկ Նիկոլն եկավ ու փրկեց համայն հայությանն ու Արցախը՝ մասնավորապես։

Իսկ հանրաքվեի մասը պատկերացնելու համար ձեզ պետք է հասկանալ, որ խոսքը 10-20 կամ 100-200, նույնիսկ 1000-2000 հոգու մասին չէ։ Հարևան երկրի ղեկավարությունը պնդում է հարյուրհազարավոր տեղահանվածների մասին՝ դրանց ներկայացնելով որպես «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք»։ Դե հիմա դուք ինքներդ ձեզ հարցրեք, թե ինչպե՞ս կքվեարկի ադրբեջանցին Արցախի կարգավիճակի շուրջ հանրաքվեի ժամանակ։

Նիկոլ Տեր-Պետրոսյանն Արցախը բանակցություններում ներգրավելու անվան տակ բանակցեց ու համաձայնվեց Արցախի փոխարեն «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» հորինվածքը բանակցությունների մասնակից դարձնելուն։

Երբ ձեզ ասում են, որ այդ համաձայնությունը «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» շուրջ հող հանձնելու հետ որևէ կապ չունի, շատ կարևոր է, որ դուք այս ամենը լավ պատկերացնեք և ձեր զրուցակցին սա պատմեք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել