2018 թվականի հուլիսի 10-ից «Վարկս Էյ Էմ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն մեկնարկեց Barigortser.am սոցիալական-բարեգործական նախագիծը, որի շրջանակում յուրաքանաչյուր ամիս 3-ական նախագիծ ֆինանսավորելով՝ մեծ ուշադրություն է դարձնում  ՀՀ և ԼՂՀ բնակչության կենսապայմանների բարելավմանն ուղղված գաղափարներին։ 

Այս անգամ նրանք օգնության ձեռք էին մեկնել Սպիտակում ապրող Դավթյանների ընտանիքին, ովքեր շուրջ 15 տարի տնակում վարձով էին ապրում:

Երեք երեխաների ծնողներ՝ Համլետն ու Վեներան ծանր աշխատանքի միջոցով են ընտանիքը պահում։ Նրանց ավագ որդին՝ Մեսրոպը, շինարար է երազում դառնալ,  որպեսզի սեփական ձեռքերով իր տունը կառուցի:

Ընտանիքի երազանքի լուրերը հասել էին  Varks.am-ի տնօրինությանը և  նրանք պատրաստակամություն էին հայտնել ևս մեկ ընտանիքի օգնության ձեռք մեկնել:

Varks.am-ի շնորհիվ 15 տարի շարունակ տնակում վարձով բնակվող ընտանիքն արդեն ունի նոր բնակարան։ Գլխավոր տնօրեն Վարդան Հովսեփյանը Ամանորի նախաշեմին նոր բնակարանի բանալիները հանձնեց 3 անչափահաս երեխաներ ունեցող այս գեղեցիկ ընտանիքին:

«Որպես սոցիալական պատասխանատվություն կրող ընկերություն Varks.am-ի համար շատ կարևոր է Հայաստանում ծավալել ոչ միայն ձեռնարկատիրական գործունեություն, այլ նաև մեր հայ ազգի համար որոշակի բարեգործություններ իրականացնել ՝ ասաց Varks.am-ի գլխավոր տնօրեն Վարդան Հովսեփյանը՝: Մենք ունենք բազմաթիվ այլ նախագծեր, որոնցով իրականացրել ենք բարեգործություններ Հայաստանում, և այսօր արդեն քաղաք Սպիտակում՝ այդպիսով լույս բացելով ևս մեկ ընտանիքի համար»:

Ընտանիքին օգնության ձեռք են մեկնել նաև մի շարք ընկերություններ և հաստատություններ:

Varks.am-ի կողմից ֆինանսավորված մյուս բարեգործական ծրագրերին կարող եք ծանոթանալ նաև այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել