Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանն, այսպես կոչված, «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ղեկավարի հետ հանդիպման արդյունքերով Twitter-ում գրել է, որ «տպավորված է համայնքների միջև բանակցությունների և խաղաղ երկխոսության վերաբերյալ վերջինիս որդեգրած մոտեցմամբ»: Հիշեցնեմ, համայնքների միջև երկխոսության օգտին էր արտահայտվել նաև Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Այսպիսով՝ Մինսկի խմբի համանախագահ երկրներից երկուսը բացահայտ հայտարարում են ադրբեջանական մոտեցման ընդունելի լինելու մասին:

Ինչ-որ բան ինձ հուշում է, որ Լավրովի հայտարարությունից հետո, եթե մեր իշխանությունները լրջանային ու քայլեր ձեռնարկեին, Ֆրանսիայի դեսպանի նման հայտարարություն չէր լինի: Ինչ-որ բան ինձ նաև հուշում է, որ եթե մենք հիմա միջոցներ չձեռնարկենք, ամերիկյան կողմի նմանատիպ հայտարարությանը երկար սպասելու կարիք չի լինելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել