Հալեպահայությունը, հակառակ պատերազմական գործողույթուններին, շարունակում է կառչած մնալ ակունքներին, հայկական կրթությանն ու ուսումին։ Անհանգիստ այս օրերին իր տարեկան շրջանավարտներին նոր կյանք են ճանապարհել "Քարէն Եփփէ" ազգային Ճեմարանում։ Այդ համայնքի եւ մերձավոր արեւելքի հայության կյանքում անգնահատելի դեր ունեցող այս ուսումնական հաստատությունը 2012-13 թվականների համասիրիական ուսումնական տարում ճանաչվել է լավագույն հաստատություններից մեկը։
Իսկ այսօր, երբ հրապարակվել են Սիրիայի ողջ տարածքում ավագ դպրոցների քննությունների արդյունքները, հայտնի է դարձել, որ քննություններին մասնակցած ճեմարանի աշակերտները ցույց են տվել 100 տոկոսանոց արդյունք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել