Politik.am-ը գրում է.
Երեկ պետության հաշվին վարչապետի դստեր համար գնված ամենագնաց մեքենայի մասին մեր հրապարակումը հասարակական լայն արձագանք գտավ։ Հասարակության լայն շերտերին հետաքրքրում է, թե ինչու՞ է վարչապետ Փաշինյանը շռայլությունների կողմնակից, երբ խոսքը գնում է իր ընտանիքի անդամների մասին։ Շատերն էլ հիշել էին ընդդիմադիր Փաշինյանի ելույթները ՀՀԿ-ականների ստեղծած «պադավապետության» մասին։
Մեր հրապարակման մասով իր դիտարկումն էր արել նաև կանանց հարցերով զբաղվող իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը․«Հիմա որ Նիկոլը ընդդիմություն լիներ ու Սերժի աղջկան մեքենա գնեին, ի՞նչ կասեր։ Ինչպիսի՞ բոցաշունչ ելույթ կունենար ԱԺ֊ում։ Տարբերակներ գրեք»։
Նյութի աղբյուր՝ http://politik.am/serzhi-axjkan-meqena-gnein-inch-kaser-nikol-pashinyany-zaruhi-hovhannisyan
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել