Armdaily.am-ը գրում է.

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ինքը պիտի որոշի իր ավագանու անդամին հետ կանչի, թե ոչ, և մենք հարգում ենք այդ որոշումը։ Այդ մասին այսօր, լրագորողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու անդամ Անի Խաչատրյանը։

«Երեկ ավագանու նիստ ենք ունեցել, որից հետո խմբակցությունում իրար տեսել ենք, բաժանվել ենք իրարից բոլորս գոհ մեր ելույթներից ու նիստից, թե ինչ է փոխվել հետո, չգիտեմ»,-ասաց Խաչատրյանը։

Թեհմինա Վարդանյանն էլ նշեց. «Մենք քննարկել ենք բազմաթիվ հարցեր  բոլոր ավագանու նիստերից թե առաջ, թե հետո։ Մենք բոլորս կիսել ենք խմբակցության գործունեության  պատասխանատվությունը։ Ինչ վերաբերվում է ԼՀԿ-ի ասուլիսին, դա  մեզ  համար էլ էր անակնկալ։ Մամուլից ենք իմացել և մեզ թույլ չենք տալիս իրենց ներկուսակցական անելիքներին խառնվել։ Դա իրենց որոշելիքն է»։

Անի Խաչատրյանն էլ հավելեց. «Մենք մեր կուսակցությունից դիտողություն չենք ստացել, իսկ եթե Էդմոն Մարուքյանը Դավիթ Խաժակյանի հետ կապված խնդիր է տեսնում, դա արդեն Էդմոն Մարուքյանի և Խաժակյանի ներկուսակցական խնդիրն է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել