Arenanews.am-ը գրում է.
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի սպասվելիք ընտրություններից առաջ ֆեյսբուքում մեծ ակտիվություն է տիրում։ ՀՖՖ ներկայիս գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանի աջակիցներն աչքի են ընկնում ակնհայտ քաղաքական ագրեսիայով և հակաքարոզչությամբ, քանի որ, ակնհայտ է, որ ֆուտբոլային հարթակում որևէ հաղթաթուղթ չունեն։ Սակայն հետաքրքիր է հիշել, թե այդ «աջակիցներն» ինչպես էին պահում իրենց վերջին աղմուկից առաջ։ Այսպիսով, Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանը, որը Շվեդիայի երկրորդ դիվիզիոնում է խաղում, բավական ակտիվ օգտատեր է ֆեյսբուքում։ Նա այս տարվա մարտին հավաքականի հերթական պարտությունից հետո գրառումով ակնարկում է ֆեդերացիայի թույլ աշխատակիցների մասին։ Մեկնաբանություններում նշում են, որ ղեկավար կազմը պետք է փոխվի, իսկ Պաչաջյանը չի պատասխանում, չի փորձում պաշտպանել Մելիքբեկյանին։ Եթե հիմա նայենք նրա ֆեյսբուքյան էջը, Մելիքբեկյանի վերաբերյալ ցանկացած բասական մեկնաբանությանը նա պատասխանում է, պաշտպանում վերջինիս։
Հանրահայտ «Լոռի» – «Փյունիկ» հանդիպման մրցավարի կոպիտ սխալի վերաբերյալ գրառման մեկնաբանություններում Պաչաջյանը զրուցում է Առնո Սարգսյանի հետ։ Վերջինս, ի դեպ, ֆեդերացիայի նախկին աշխատող է, ում Ռուբեն Հայրապետյանը ժամանակին ուղարկել է ՈՒԵՖԱ աշխատելու, դարձրել մասնագետ։ Պաչաջյանը խոսում է «Բանանցի» /ներկայում՝ «Ուրարտու»/ նախագահ Ջևան Չելոյանցի կողմից, որն իր հարցազրույցներում բացահայտ ցույց է տվել հակակրանքը Արմեն Մելիքբեկյանի նկատմամբ, իսկ Սարգսյանը համաձայնում է նրա հետ։ Եվս մեկ անգամ ընդգծենք, որ երկուսն էլ ակտիվորեն պաշտպանում են Մելիքբեկյանին վերջին 20 օրերի ընթացքում։
Մայիսի վերջին հավաքականի նախկին ֆուտբոլիստը, ով հիմա ամպագորգոռ հայտարարություններ է անում հայրենասիրության, ֆուտբոլի ապագայի և այլ պաթետիկ բաների մասին, ակնհայտ ծաղրում է Մ19 հավաքականի՝ մեր ապագա սերնդի ֆուտբոլիստներին։ Մեկնաբանություններ չկան ․․․
Դե իսկ արդեն հոկտեմբերին խոսում է Արմեն Գյուլբուդաղյանցի, ՀՖՖ-ում տիրող վատ իրավիճակի մասին։ Նշենք, որ Գյուլբուդաղյանցին գլխավոր մարզչի պաշտոնում նշանակել է հենց Մելիքբեկյանը, որը բազմիցս հայտարարում էր, որ նա լավագույն թեկնածուն է եղել, որին կարելի էր վստահել հավաքականի ղեկը։
Ահա այսպիսի կտրուկ շրջադարձեր են տեղի ունենում մարդկանց կյանքում ․․․