Այս տարի «Միսս Տիեզերք» տիտղոսակիրը դարձավ Հարավ-Աֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչ, անկրկնելի գեղեցկուհի Զոզիբինի Տունցին։ Իր առօրյա կյանքում աղջիկը պայքարում է գենդերային անհավասարության դեմ, ինչպես նաև հանդես է գալիս հանուն բնական գեղեցկության։
Հետաքրքիր է, թե ինչպիսին է մրցույթի մասնակիցների բնական գեղեցկությունը, չէ՞ որ տոննաներով շպարի տակ այն ոչ միշտ է երևում։
Այսօր ներկայացնում ենք եզրափակիչ դուրս եկած աղջիկների լուսանկարները՝ շպարով և առանց շպարի։ Եվ անզեն աչքով էլ երևում է, որ նրանք առանց շպարի շատ ավելի գեղեցիկ են։
Լեհաստանի ներկայացուցիչ — Օլգա Բուլավա, 28 տարեկան
Բահամյան կղզիների մասնակիցը – Տարեա Ստուրուպ, 24 տարեկան
Մալթայի գեղեցկուհին – Թերեզա Ռուգլիո, 22 տարեկան
Ջերալդին Գոնսալես, 20 տարեկան, Չիլի
Գուամայի արևելյան գեղեցկությունը – Սիսի Լո, 18 տարեկան
26-ամյա Գաբրիելա Կլեսկա Վալյեհոն՝ Հաիթիից
Վրացուհի Տակո Ադամիա, 25 տարեկան
Իռլանդիայի մասնակիցը – Ֆյոնգուլա Օ’Ռիլլի, 26 տարեկան
Իսրայելի մասնակիցը – Սելլա Շարլին, 23 տարեկան
23-ամյա Բեբիանա Մանգալը՝ Սենթ Լուիսից
Գունզայա Բատ-Էրդենե, 25 տարեկան, Մոնղոլիա
Ահա թե ինչպես կարելի է գեղեցկությունը թաքցնել շպարի տակ։ Իսկ առանց շպարի բացահայտվում են ազգային կոլորիտն ու յուրաքանչյուրի անկրկնելի առանձնահատկությունները։