Pastinfo.am-ը գրում է.

Քիչ ժամանակ չի անցել այն օրվանից, որ իմ անվստահությունն եմ հայտնել իշխանությանը ատելության խոսքի դեմ պայքարում և դա ունի իր օբյեկտիվ հիմքերը։ Այս մասին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

«Կարծում եմ՝ նախևառաջ պետք է սկսեք Ձեր թիմում պայքարել ատելության խոսքի դեմ, հետո մենք սկսենք գլոբալ քննարկում ծավալել այս հարցով, բայց բոլոր դեպքերում ողջունեմ այս նախաձեռնությունը և մեծ հույսեր ունեմ, որ այս աշխատանքային խումբը գործելու է շատ անաչառ»,-նշեց Անի Սամսոնյանը։

Նա ընդգծեց, որ աշխատանքային խումբ ստեղծում են հիմնականում այն հարցերով, որոնք հիմնականում կարգավորվող են. «Պետք է ունենալ առաջնային պատկերացումներ՝ արդյոք այս խնդիրը կարգավորվող է, թե ոչ, որովհետև եթե մենք աշխատանքային խումբ ենք ստեղծելու, վերջում ասենք, որ այս խնդիրը կարգավորվող չէր, կարծում եմ՝ սխալ է»,-նշեց պատգամավորը՝ գործընկերներին հորդորելով ներկայացնել նաև միջազգային փորձը, որտեղ են ատելության խոսքը քրեականացրել և որն է ատելության խոսքի բնութագրիչը։ Անի Սամսոնյանի խոսքով այդ հարցերը կարևոր են՝ նախքան աշխատանքային խմբի ստեղծումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել