Դերասան եւ երգիչ Ջոնաթան Գրոֆը, որը հայտնի է «Երգչախումբը» եւ «Բանականության որսորդը» սերիալներով ու Քրիստոֆի դերով, որը նա հնչունավորել է «Սառը սրտի» երկու մասերի համար, պարտավորագիր է ստորագրել չորրորդ «Մատրիցա»-ում նկարահանվելու համար: Այդ մասին հայտնել է Collider-ը:
Ֆիլմում իրենց դերերին կվերադառնան Քիանու Ռիվզը (Նեո) եւ Քերի-Էնն Մոսը (Թրինիթի): Յախյա Աբդուլ-Մաթին Երկրորդը, որը հայտնի է «Ակվամեն»-ում Սեւ Մանթայի դերով, նույնպես կմասնակցի կինոնկարին, բայց դեռեւս հաստատված տեղեկատվություն չկա այն մասին, թե ում է նա մարմնավորելու: Ջադա Փինքեթ-Սմիթը կրկին կկատարի Նիոբեի դերը: Ռեժիսորական աթոռին կվերադառնա Լանա Վաչովսկին:
Սցենարը Վաչովսկին կգրի Ալեքսանդր Հեմոնի եւ Դեւիդ Միթչելի հետ միասին: Սպասվում է, որ նկարահանումները կսկսվեն հաջորդ տարվա սկզբին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: