Operativ.am-ը գրում է․

Վենեսուելայի ընդդիմությունը ծրագրել է գրոհել հանրապետության զինված ուժերը Սուչրեում՝ ասել է Վենեսուելայի կապի և հաղորդակցության նախարար Խորխե Ռոդրիգեսը: Ըստ նրա՝ ընդդիմադիր ուժերը ծրագրել են խափանել Սուրբ Ծննդյան տոնակատարությունը, սակայն երկրի իրավապահ մարմինները կանխել են հարձակումը՝ գրում է kommersant.ru-ն:

«Բարեբախտաբար, մենք կանխեցինք հարձակումը: Մենք կշարունակենք կանխել հանրապետության խաղաղությանը սպառնացող գործողությունները», – ասել է Ռոդրիգեսը: Նախարարի խոսքով՝ հարձակումը պատրաստել են ընդդիմության առաջնորդներ Խուան Գուայդոն (որը հունվարին իրեն հռչակեց ժամանակավոր նախագահ), Լեոպոլդո Լոպեսը, Յանեթ Ֆերմինը և Ֆերնանդո Օրոզկոն: Ահաբեկչական հնարավոր հարձակումը ֆինանսավորվել է Կոլումբիայից՝ ասում է Խորխե Ռոդրիգեսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել