Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ քաղաքի թափառող կենդանիների շուրջ 70 %-ը ստերջացվել, պատվաստվել ու համարակալվել է:

«Մեկ տարի առաջ քաղաքապետ Մարությանը հռչակեց թափառող կենդանիների հետ համակեցության հիմնական բանաձևը՝ թափառող կենդանիները չպետք է ոչնչացվեն, միևնույն ժամանակ, նրանք չպետք է վտանգավոր լինեն մարդկանց համար։

Այսօր, արդեն, ՀՈԱԿ-ի հաշվին 2700 ստերջացված, պատվաստված ու համարակալված կենդանի կա, ըստ որոշ հաշվարկների՝ քաղաքի թափառող կենդանիների շուրջ 70 %-ը»,- գրել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել