Պոլսի պատրիարքի հայտարարությունից հետո (ԱՄՆ սենատի կողմից Ցեղասպանության ճանաչման բանաձևի վերաբերյալ) Հայաստանում առաջացած զայրույթը ինձ մի բան է հուշում։ Հերթական անգամ ազգովի մտածում ենք չափից շատ մակերեսային, առանց վերլուծելու, կամ փորձելու հաշվի առնել կարևոր իրողությունները։ Մտածում ենք բացառապես պաթոսի հորձանուտում։ Օրինակ, դուք գիտե՞ք, թե որքան բարդ ու կարևոր առաքելություն է իրականացնում Պոլսի պատրիարքությունը՝ Թուրքիայում հայկական համայնքի անվտանգությունն ապահովելու, ես կասեի հայապահպանության համար։ Իսկ դուք գիտե՞ք, թե որքան դժվար է դա տրվում նրանց, ու ինչերի միջով են ստիպված լինում անցնել։ Այնտեղ Թուրքիայի իշխանությունների հետ բանակցությունները լավի ու էլ ավելի լավի համար չեն տարվում։ Այնտեղ գործընթացները շատ ավելի լուրջ, ֆունդամենտալ խնդիրների հաղթահարման շուրջ են ընթանում։ Մարդիկ լուծում են հայոց լեզվի, Հայ Առաքելական եկեղեցու պահպանման և այլ շատ ավելի կարևոր խնդիրներ։ Հաշվի առեք սա, նախքան Պոլսի պատրիարքի նկարը՝ ճակատին Թուրքիայի դրոշով տարածելն ու էշ-էշ դուրս տալը։ Գոնե մի անգամ ինքներդ ձեզ լավություն արեք, մտածեք ու նոր խոսեք, կամ ընդհանրապես լռեք։ Հակառակով ապացուցում եք թուրքական իշխանությունների ճշմարտացիությունը։ Ամոթ ա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել