Pastinfo.am-ը գրում է.

Ադրբեջանը փնտրում էր պատերազմելու լեգիտիմ առիթներ, որոնք լիուլի տրվել են մեր իշխանությունների կողմից դիվանագիտական տարբեր հարթակներում։

Այս մասին Արցախի հարցի շուրջ քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Նա նշեց՝ չի հասկանում Ադրբեջանն ինչու պատերազմ չի սկսում. «Սպասում է Փաշինյանի հայտարարությանը՞, որ մեր բանակն այլևս մարտունակ չէ, մարտունակ բանակ չունենք, կարող եք գալ, որովհետև դիվանագիտական առիթները տվել ենք, հիմա փաստում ենք, որ պետական ապարատը գործունյա չէ և չի կարող խնդիրները լուծել»։

Քաղաքագետը նշեց, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար պետք է լուծել երկու կարևոր խնդիրներ. «Ինչքան էլ դա ծայրահեղ չթվա ժողովրդին պետք է նախապատրաստել պատերազմի, որովհետև ժողովուրդը պատրաստ չէ դրան, ո՛չ հոգեբանորեն, ո՛չ տեսականորեն իրենք չեն գիտակցում այդ վտանգի իրական լինելը, և դա դառնալու է ամեն տարվա անսպասելի ձմռան պես, երբ դեկտեմբերի վերջին ձյուն է գալիս և քաղաքապետարանից ասում են՝ անսպասելի ձյուն եկավ։ Եվ երկրորդը՝ պետք է ցույց տալ ժողովրդին, որ այս իշխանությունն այն իշխանությունը չէ, որ կարող է մեզ առաջնորդել այդ պատերազմում։

Այսինքն՝ իրենք որպես այդպիսի առաջնորդներ անպիտան ու անգործունյա են ու լուծում են միանգամայն այլ խնդիրներ»։

Մելիք-Շահնազարյանն ընդգծեց, որ Փաշինյանի համար հեղափոխություն բառը շատ ավելի կարևոր է, քան Արցախը, անվտանգությունը, ժողովուրդը և այլն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել