Panorama.am-ը գրում է.
«Այն «չբանակցությունները», որ տեղի ունեցան և իշխանությունների կողմից որակվեցին որպես կոնսուլտացիաներ, փաստացի բանակցություններ են, որոնց շրջանակում պայմանավորվածություններ են ձեռք բերվում»,- այս մասին Արցախի հարցի վերաբերյալ «Ադեկվադ» դիսկուրսի ընթացքում նշեց «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանը։
Դանիելյանի խոսքով, Վիեննայում տեղի ունեցած բանակցություններում, օրինակ, ի թիվս այլ հնարավոր պայմանավորվածությունների, ձեռք է բերվել լրագրողներին փոխանակելու պայմանավորվածություն, ինչը գաղտնի էր պահվել։
«ԱԳՆ մամուլի խոսնակը երեկ ասաց, որ այդ փաստը գաղտնի է պահվել, որովհետև անվտանգության նկատառումներ կային։ Ինչ նկատառումներ էին դրանք, ես դժվարանում եմ ասել, քանի որ նախկինում նմամատիպ նախաձեռնություններ եղել են՝ դեռևս Ռոբերտ Քոչարյանի օրոք»,-ասաց նա։
Անդրադառնալով Սերգեյ Լավորվի նշած հնգակողմ հայտարարությանը՝ Դանիելյանն ասաց, որ այդ հայտարարության տեքստն արդեն երևի պատրաստ էր, նույնիսկ՝ համաձայնեցրած բոլոր կողմերի հետ։ Բայց վերջին պահին, ինչ-ինչ պատճառներով այդ հնգակողմ հայտարարության մասին չխոսվեց։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: