Բաքվի բռնապետի քարոզչամեքենան, ամեն օր ստահոդ լուրերով կերակրելով սեփական հանրությանը , պատրաստում է պատերազմի: Դրա մասին են վկայում պաշտոնական հաղորդագրությունները, որոնք չեն համապատասխանում իրականությանը: Ըստ Բաքվի բռնապետի քարոզչամեքենաների տարածած հայտարարության՝ սույն թվականի մարտ և հունիս-հուլիս ամիսներին Ադրբեջանի ԶՈՒ-ն Քազախի (Ղազախ) շրջանում, Բաբաքար լեռան ուղղությամբ սեփական դիրքերը առաջ է տվել և վերահսկողություն սահմանել Վրաստանից Հայաստան մտնող գազատարի վրա: Չեն մոռոացել նաև պաշտոնական հաղորդագրությունում ՀՀ-ի հասցեին օգտագործել թշնամի բառը:
Արդեն ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանում սպասվող ընտրությունների ողջ քարոզչական արշավը կառուցվելու է Հայաստանին որպես թույլ ու անճար պետություն ներկայացնելու սցենարով: Հավանաբար, հաջորդ հրապարակումը կլինի, որ գրավել են մի քանի բնակավայր: