Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի նստավայրը վաճառել են աճուրդով՝ 7.5 միլիոն լարիով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով երկրի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատիա Տուրնավային:

Մեստիա (Սվանեթի) գյուղում գտնվող նստավայրը վաճառվել է նախնականից 308 տոկոսով ավելի բարձր գնով: Գործարքը կայացել է «100 ներդրումային առաջարկ բիզնեսի համար» ծրագրի շրջանակներում, որով նախատեսվում է պետական օբյեկտների սեփականաշնորհում՝ աճուրդի միջոցով: Նոր սեփականատերը Aigvinis Sahli մասնավոր ընկերությունն է:

Նախագահի նստավայրը կառուցվել է 2011 թ.-ին և հայտնի չէ, արդյոք Սահակաշվիլին կարողացել է օգտվել դրանից, քանի որ 2012-ին նրա «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը պարտվել է խորհրդարանական ընտրություններում: Մեկ տարի անց լրացել է Սահակաշվիլիի նախագահական լիազորությունների ժամկետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել