MGM ստուդիայում սարսափ գրքերի հեղինակ Սթիվեն Քինգի «Մութ կեսի» նոր էկրանավորման ռեժիսորը կդառնա Ալեքս Ռոս Փերին («Նրա բույրը»): Այդ մասին հայտնել է Variety-ն: Քինգի վեպը, որը գրվել է 1989 թվականին, պատմում է գրողի մասին, որը հանդես է գալիս ե՛ւ իր անունով, ե՛ւ կեղծանունով, եւ ինչ-որ պահի նրա ալտեր-էգոն վերակենդանանում է եւ սկսում է սպանություններ գործել: «Մութ կեսի» հիման վրա առաջին ֆիլմը նկարահանվել է 1993 թվականին ռեժիսոր Ջորջ Ռոմերոյի կողմից: Դրանում գլխավոր դերը խաղացել է Թիմոթի Հաթոնը: Կինոնկարը ձախողվել է վարձույթում՝ հավաքելով 10 մլն դոլար՝ 15 մլն բյուջեի դեպքում:
Քինգի գրքերի հիման վրա հաճախ են նկարահպանվում ֆիլմեր ու հեռուստասերիալներ: Վերջիններից մեկը՝ «Բժիշկ քունը», դարձել է «Փայլատակման» սիքվելը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել