Երգչուհի Լիլուն վաղը՝ դեկտեմբերի 14-ին, ամուսնանում է: Մինչ կյանքի կարևոր փուլը վերջինս պատասխանել է BlogNews.am-ի մի քանի հարցի: Ի դեպ, շատերը երգչուհու ապագա ամուսնուն առաջին անգամ կտեսնեն հարսանյաց արարողության ընթացքում:
«Հայկական պարային շարժումներ եմ սովորել Իռեն Ուլիխանյանի մոտ, որովհետև հայկական չեմ կարողանում գեղեցիկ պարել: Ես և սիրելիս հատուկ պար չենք բեմադրել, միայն կլինի մեր առաջին տանգոն»:
Երգչուհին նշում է, որ սիրելին հարսանեկան զգեստը տեսնելու է միայն հարսանիքի օրը. «Ասում են՝ փեսան մինչև հարսանիքը չպետք է տեսնի հարսի զգեստը, ես պահպանել եմ այդ ավանդույթը, չնայած որ նա պնդում էր, որ տեսներ: Զգեստս երկար եմ ընտրել, ինձ այդ հարցում օգնել է Զարեհ Շահը, ով ԱՄՆ-ում հայտնի ոճաբան է, ով զբաղվում է հարսանյաց հագուստներով և ոչ միայն: Զգեստը բերվել է Ֆրանսիայից, և բավականին աշխատանքներ են կատարվել դրա վրա»:
Ի դեպ, այդ զգեստը կրելու համար Լիլուն մի քանի կիլոգրամ նիհարել է, բայց նիհարելու արդյունքը նաև սթրեսն էր:
Հայկական ավանդույթներին կողմ է, որոշ բաներ պահպանել են, որոշ բաներ՝ ոչ. «Այնպես չի լինելու, որ սկզբում գան մեր տուն, հակառակը՝ հանդիպելու ենք եկեղեցում, իսկ եկեղեցի ինձ ուղեկցելու է քեռիս, ով ինձ համար երկրորդ հայր է»:
Երգչուհին ապագա ամուսնու և որդու հետ սիրառատ սթորիներ հաճախ է տեղադրում Ինստագրամում. «Ռոբի և սիրելիիս հարաբերությունները շատ ջերմ են, բայց առաջինը նրանց հարաբերություններն են լավ եղել, հետո՝ իմ և նրա»: