1. Ձեր ֆեյսբուքյան ընկերոջը անիմաստ տեղը ջնջում է ձեր ընկերների ցանկից, արդյունքում ո՛չ դուք եք ջնջում, ո՛չ ձեր ընկերը, բայց իրականում էլ ընկեր չեք լինում։

2. Ձեր նյուզֆիդը/լենտան չի թարմանում, 5-6 օր առաջվա փոստեր ա բերում, ու եթե նույնիսկ դնեք, որ ամենանորերը գա, իրանք, մեկ ա, փոխում են, անիմաստ ա։

3. Նախկինում նկարները ավելի շատ էին երևում, քան փոստերը, հիմա հակառակը, հետևաբար, օնլայն խանութների մեծ մասն արդեն իսկ մինուսով են աշխատում։

4. Տեսանելիության խնդիր կա, ՖԲ շատ ակտիվ օգտատերերի մոտ պրոֆիլների ակտիվությունը մոտ 60%-ով նվազել ա։

5. Գումարով գովազդ եք դնում, իր առաջարկած մոտավոր քանակից 40֊80% քիչ արդյունք ա ցույց տալիս։

6. Առանց որևէ պատճառի օգտատերերին բլոկ է անում (հիմնականում լայք անելը, խումբ մտնելը, շեյր անելը, քոմենթ գրելը)։

7. ՖԲ-ի տեխնիկական բաժինը ԲԱՑԱՐՁԱԿԱՊԵՍ չի աշխատում (խնդիրը առկա է միայն մեր տարածաշրջանում), փորձի համար հազարից ավել նամակ գրեցինք 4 օր առաջ, դեռ ոչ մի պատասխան չկա։

8. Փեյջերի տեսանելիության չափը էնքան են քչացրել, որ ստիպված գովազդ դնեք։ Խմբերում արհեստականորեն շատացրել են, որ ստիպված փեյջին ինչ-որ խումբ կապեք։ Հետևություն․ մեր միջոցով ցանկանում են ՖԲն ակտիվացնել։

9. Չի աշխատում ֆեյսայդի ֆունկցիան, փորձի համար նույն նկարով 4 պրոֆիլ ստեղծեցինք ու 4-ից ոչ մեկի վրա ծանուցում չեկավ, որ ձեր նկարով պրոֆիլ կա բացված։

10. Ֆեյք պրոֆիլների դեմ պայքարը ձախողվեց, քաղաքական լուրերի դեմ պայքարը ձախողվեց, ու հակառակը, հոկտեմբերին Մարկը հայտարարեց, որ ինքը կողմ է քաղաքական լուրերին, ինչն էլ պատճառ հանդիսացավ, որ բազմաթիվ օգտատերեր տեղափոխվեն այլ հարթակներ, որտեղ ֆեյքերը քիչ են, որտեղ տեխնիկական բաժինը շատ արագ է աշխատում, որտեղ չկան քաղաքական և նմանատիպ լուրեր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել