Թերևս ժամանակն է հնարավորինս հասկանալի ու պարզ լեզվով բացատրել, թե ինչ է կատարվում Արցախի շուրջ՝ դատելով հենց նույն Իգիթյանի սլիվերից։
Իսկ եղելությունը հետևյալն է․ Նիկոլ Փշինյանը հայտնվել է մի ծուղակում, որը հենց ինքն էլ լարել է իր դեմ։ Ավելին ասեմ․ էդ ծուղակը լարելու և դրանում երկու ոտքով հայտնվելու հարցում ջանք ու եռանդ չեն խնայել ու խնայում ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Մինսկի խումբը ու ներհայաստանյան ներքին միավորները, որոնցից ամենգործուն դերակատարություն ունեցողներից մեկն էլ ՀՀՇ-ՀԱԿ-ական կուտոկն է։ Այ հենց էս կուտոկի անբաժանելի մասնիկ էլ հանդիսանում է Հովհաննես Իգիթյանը։
Ծուղակի նպատակը մեկն է՝ զրկել Արցախի հանրապետությունը սուբյեկտայնությունից, բերելով այն Արցախի/Լեռային Ղարաբաղի հայկական համայնքի կարգավիճակի և ըստ այդմ՝ բանակցությունների հետագա ըթացքը կգնա «2 պետություն 2 համայնք» ձևաչափով։ Էս դեպքում զուտ ժամանակի ու շատ մոտ ժամանակի հարց է փախստականների վերադարձ, անցումային փուլ, խաղաղապահներ ու մի քանի տարուց կարգավիճակի մասին հանրաքվե, որին կմասնակցի ասենք 150000 հայ ու դրանից 3 անգամ շատ ադրբեջանցի։ Վերջնարդյունքը հուշել պետք չէ, չէ՞։
Հիմա բացատրեմ, թե ինչ փափուկ բարձ են փորձում դնել գլխներիս տակ ՀՀ իշխանությունները ու մասնավորապես՝ Իգիթյանը։ Իրականում՝ շատ, անասելի շատ մեծ խնդիր է, եթե բանակցություններին Ալիևը իր հետ բերի Ղարաբաղի ադրբեջանական համայնք կոչվող կազմակերպության ներկայացուցչին։ Անգամ եթե միայն Նիկոլը, Ալիևն ու էդ ՀԿ-ի ներկայացուցիչը մի սեղանի շուրջ նստեն, ապա դա էապես բարձրացնելու է այդ արհեստածին կառույցի սուբյեկտայնությունը։
Սակայն, դա հակահայկական օրակարգի պլան մինիմումն է։ Պլան մաքսիմումը նրանում է, որ պետք է բանակցային սեղանի շուրջ այս երեքից բացի նստած լինի նաև Արցախի ներկայացուցիչը։ Ու հավատացեք, որ բացարձակ նշանակություն չունի, թե Արցախի մասնակցությունը ինչ սոուսով կփորձեն մատուցել մեզ իգիթյանները և այլ լևոնականները։ Նման հանդիպման փաստն անգամ խաչ կքաշի 1994 թվականից ի վեր մեր ունեցած բոլոր սկզբունքային բանակցային դիրքերի վրա։
Եվ ուրեմն, ի՞նչ պետք է արվի ստեղծված իրավիճակում։ Միակ լուծումը Հայաստանի և Արցախի Հանրապետությունների միջև ռազմական փոխօգնության միջպետական պայմանագիր կնքելն է։ Միայն այս դիսկուրսի ակտիվացումը ու լուրջ ներքաղաքական պրոցեսսները այս թեմայի առանցքով կարող են փրկօղակ դառնալ Նիկոլի համար։ Ընդ որում, Նիկոլին փրկօղակ պետք է այն դեպքում, եթե ինքն այս ծուղակում հայտնվել է իր էշ խելքից ու դիլետանտիզմից դրդված, ոչ թե՝ չարամիտ դիտավորությամբ։ Ու առաջիկա ներքաղաքական օրակարգը նաև կտա հենց այդ հարցի պատասխանը ևս՝ արդյո՞ք Նիկոլը հող հանձնող լևոնականներից է, որոնք չկորցրեցին իրենց փափագը այսքան տարի անց էլ, թե՞ հայտնվել է այս կարգավիճակում ակամա և չի ուզում Հայոց պատմության մեջ մնա, որպես մեծագույն տականքի խարանը ճակատին դաջած մեկը։
Ամփոփելով՝ կրկնվեմ․ մենք թույլ չենք տալու, որ Նիկոլը ու նրան շրջապատող անհայրենիք ու անմեղսունակ միավորները պատմության մեջ մտնեն, որպես Արցախը հանձնողներ ու դա թույլ չտալու համար մենք զրկելու ենք անգամ ակամա նման արդյունքի բերելու բոլոր հնարավոր գործիքներից, իսկ ռազմական փոխօգնության պայմանագիրը այդ պրոցեսսի թիվ մեկ առաջնահերթությունն է այս փուլում։
Կից նյութն այստեղ