Bloomberg ամերիկյան գործակալությունը Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին ընդգրկել է 2019-ի աշխարհի ամենահաջողակ մարդկանց ցուցակում:

Ցուցակը կազմվել է գործակալության՝ աշխարհի տարբեր երկրներում աշխատող թղթակիցների ու խմբագիրների քվեարկության արդյունքների հիման վրա:

Ըստ Bloomberg-ի, վերջինս հունիսի 23-ին Ստամբուլի ընտրությունների ժամանակ հաղթել է Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում՝ ի հեճուկս իրենց թեկնածուին քաղաքապետ դարձնելու Էրդողանի ու նրա թիմակիցների ջանքերի:

Գործակալությունը նաև նշում է, որ Իմամօղլուն 2023 թվականին սպասվող նախագահական ընտրություններում լինելու Էրդողանի գլխավոր մրցակիցը:

Ի դեպ, Bloomberg-ի ցուցակում են ընդգրկվել նաև երգչուհի Ռիհաննան, Քայլի Ջենները, շվեդ էկոակտիվիստուհի Գրետա Թունբերգը, Նոր Զելանդիայի վարչաապետ Ջասինդա Արդերնը և այլք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել