Դեկտեմբերի 11-ին Պալդիսկիում և Հելսինկիում տեղի են ունեցել Balticconnector էստոնա-ֆիննական ընդհանուր գազատարի բացման արարողությունները, գրում է EP-ն:

Գազատարը բացել են Էստոնիայի նախագահ Քերսթի Քալյուլայդը և Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիյնիստյոն:

Balticconnector-ի ստորջրյա հատվածի երկարությունը Պալդիսկիից մինչև ֆիննական Ինկոո՝ 77 կմ է: Ցամաքային հատվածը Էստոնիայում 55 կմ է և 21 կմ՝ Ֆինլանդիայում:

Գազը փոխադրվելու է Ֆինլանդիայի, Էստոնիայի և Լատվիայի միջև՝ առանց որևէ լրացուցիչ ծախսերի: Լիտվայի և Լեհաստանի միջև գազային միակցիչների վրա աշխատանքների ավարտից հետո տեղական գազի շուկան այլևս կախված չի լինի ռուսական «Գազպրոմ»-ից:

Ծրագրի ընդհանուր արժեքը, հաշվի առնելով Էստոնիայի և Լատվիայի միջև գազատարի ամրապնդմանն ուղղված աշխատանքները, կկազմի մոտ 300 միլիոն եվրո, որից ավելի քան 200 միլիոնը ներդրվում է ԵՄ-ի կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել