Բաղադրիչներ

1. Դդում – 900 գ
2. Ձու – 3 հատ
3. Ալյուր – 400 գ
4. Կարագ – 250 գ
5. Շաքարավազ – 200 գ
6. Սերուցք – 200 մլ
7. Վանիլին՝ ըստ ցանկության
8. Դարչին՝ ըստ ցանկության
9. Աղ՝ ըստ ցանկության

Պատրաստման եղանակը

1. Ալյուրը և աղը խառնել: Ավելացնել հալեցրած կարագը և ձեռքերով խառնել: Ավելացնել մեկ ձու և խմոր հունցել: Խմորը դնել սառնարանը 30 րոպե:

2. Դդումը կեղևազրկել և խորանարդիկների կտրատել: Քիչ քանակությամբ ջրով շոգեխաշել: Այնուհետև հարել բլենդերով:

3. Խմորը հանել սառնարանից և գրտնակել, դնել տապակի մեջ: Պատառաքաղով ծակեր անել և 12 րոպե թխել 190 աստիճան ջեռոցում:

4. Դդումի խյուսը հարել մնացած ձվերի, շաքարավազի, սերուցքի հետ, ավելացնել վանիլին, դարչին, աղ և զանգվածը լցնել պատրաստի խմորի մեջ: Թխել 45 րոպե 180 աստիճան ջեռոցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել