Միացյալ Նահանգների շինարարական ընկերություններից մեկի ղեկավարությունը շուրջ 10 միլիոն դոլար է ծախսել ի նշան երախտագիտության իր աշխատակիցներին հավելավճարներ տալու համար: Այդ մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը:

Անակնկալը ֆիրմայի կոլեկտիվին սպասում էր առաջիկա տոների առթիվ կազմակերպված ամենամյա երեկույթում: Դրա սկսվելուց առաջ 198 աշխատողներից յուրաքանչյուրին տրվել է կարմիր ծրար, որի պարունակության մասին նրանցից ոչ մեկը չի կռահել: «Երբ ես բացեցի ծրարը, աչքերիս չհավատացի»,- մեջբերում է անում հեռուստաընկերությունն աշխատակցուհիներից մեկի խոսքից:

Յուրաքանչյուր ծրարում դրված էր տարբերի գումարի չեկ՝ կախված ընկերությունում անցկացված տարիների քանակից: Այսպես, սկսնակ աշխատակիցները որպես նվեր ստացել են 100 դոլարից ոչ պակաս, մինչեռ ամենափորձառու աշխատողն ստացել է 270 հազար դոլարի չափով միանվագ վճարում:

«Մենք ցանկանում էինք աշխատակիցներին շնորհակալություն հայտնել մեր աշխատանքում ձեռք բերված նպատակի համար»,- մեջբերում է անում հեռուստաընկերությունն ընկերության նախագահի խոսքից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել