Ermenihaber.am-ը գրում է.

Թուրքիայի խորհրդարանում (մեջլիս) 2020թ. բյուջեի նախագծի քննարկման ընթացքում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) և գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) պատգամավորների միջև վիճաբանություն է տեղի ունեցել:

Ընդդիմադիր  պատգամավոր Սուլեյման Բյուլբյուլը կոշտ քննադատության է ենթարկել իշխանություններին Թուրքիայի տանկաշինական գործարանը վաճառելու համար, ինչի հետևանքով այն սեփականշնորհվել է մասնավոր ընկերության կողմից:

Նրան  հակադարձել է իշխող կուսակցության պատգամավոր Բյուլենթ Թուրանը: Այդ ընթացքում խորհրդարանական դահլիճում լարվել է մթնոլորոտը: Երկու կուսակցության պատգամավորները սկսել են հայհոյել իրար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել