Երջանկության զգացողությունն ազդում է կյանքի տևողության վրա, անկախ առողջությունից և ֆինանսական վիճակից:
Երջանիկ տարեց մարդիկ ավելի ուշ են մահանում, հաղորդում է MedicalNews Today-ը: Այսպիսին են Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականների անցկացրած հետազոտությունների արդյունքները:
Հետազոտությանը մասնակցել է 52-79 տարեկան 3800 մարդ: Նրանցից յուրաքանչյուրին հնաձնարարվել է օրական չորս անգամ նշել իրենց զգացողություններն ու այդպիսով չափել երջանկության մակարդակը: Հետազոտության բոլոր մասնակիցները մոտավորապես հավասար են եղել այնպիսի գործոններով, ինչպիսիք են առողջական վիճակը, եկամուտների մակարդակը, կրթությունը և վտանգավոր սովորությունների առկայությունը:
Վերջնական արդյունքում մասնակիցները բաժանվել են երեք խմբի. երջանիկ, միջին և դժբախտ: Երբ մի քանի տարի հետո այդ խմբերում գնահատվել է մահացության ցուցանիշը, պարզվել է, որ բոլորից երկար ապրել են երջանիկ խմբի անդամները: Նրանց թվում մահացել է մասնակիցների 3,6%-ը, այն դեպքում, երբ միջին և դժբախտ խմբերի համար այդ թիվը կազմել է համապատասխանաբար 4,6% և 7,3%:
- Թուլացրեք մարմինը. Սթրեսի պահին բոլոր մկաններն ակամայից լարվում են և դա ավելի է խորացնում վիճակը: Այսպես, եթե հասկանում եք, որ սկսում եք նյարդայնանալ, լարվածությունը հսկողության տակ վերցրեք:
- Շատ դանդաղ և խորը շնչեք: Կենտրոնացեք միայն շնչառության վրա և այդպես շնչեք մոտ 1-2 րոպե: Դա նույնպես հանգստացնում է նյարդային գրգռված վիճակը:
- Տաք, քաղցր հեղուկ խմեք: 1 բաժակ ջրի մեջ 1 ճաշի գդալ մեղր կամ շաքարավազ լցրեք և արագ խմեք:
- Սառը ջրով լվացեք ձեռքերը, ապա շփեք ճակատն ու պարանոցը 30 վայրկյանի ընթացքում: Բուժգործողությունն ավարտեք սառը ցնցուղ ընդունելով:
- Ձեռքի մատների մերսում կատարեք: Հերթով ուժգնությամբ սեղմեք աջ և ձախ ձեռքերի եղունգների ֆալանգների վրա: Դա ոչ միայն կցրի ձեր ուշադրությունը, այլև թույլ կտա արագ հանգստանալ:
- Մոտեցեք հայելուն և ուշադիր նայեք ձեր արտացոլմանը: Զննելով ինքներդ ձեզ, անմիջապես կհանգստանաք: