Հիշո՞ւմ եք՝ ինչից ամեն ինչ սկսվեց՝ «Քայլ արա, մերժիր Սերժին»։ Դե եկեք հասկանանք՝ ում ենք մերժել և ինչ ենք մերժել իրականում․
- Մերժել ենք Արցախի ազատագրական պայքարի հերոսներին,
- Մերժել ենք Առաքելական եկեղեցին,
- Մերժել ենք հայոց պատմությունը,
- Մերժել ենք հայոց լեզուն,
- Մերժել ենք ավանդական ընտանիքը,
- Մերժել ենք ազգայինը,
- Մերժել ենք բազմակարծությունը,
- Մերժել ենք արդարադատությունը։

Այս ցուցակՆ օրեցօր երկարելու է, քանզի մենք գերի ենք ընկել մերժող իշխանության ձեռքերում։

Այո՛, այս մարդիկ մերժողներ են, քանդողներ և ոչնչացնողներ։ Եվ այս ամենը շարունակվում է իրագործվել «ժողովրդի պահանջի» ներքո։

Իմ սիրելի ժողովուրդ, մի՞թե սա է ձեր ուզածը, մի՞թե դուք թույլ եք տալու, որ այս բանդան շարունակի ազգակործան գործը ձեր իսկ անվան տակ։ Սթափվեք և ընդունեք, որ դուք սխալվել եք և դարձել պոպուլիզմի և ստախոսության զոհ։ հիշե՛ք, կործանարար է ոչ թե սխալվելը, այլ սխալը չընդունելը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել