Factor.am-ը գրում է.

Այսօր ԱԺ-ում քննարկվում էր Սահմանադրական դատարանի դատավորներին վաղ թոշակի ուղարկելու օրենքի նախագիծը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Անի Սամսոնյանը հայտարարեց, որ այս նախագծով իշխանությունը կարող է տուն ուղարկել բոլոր դատավորներին, քանի որ, ըստ նրա, ոչ մի դատավոր չի վայելում ժողովրդի վստահությունը: Այս հայտարարությանը սուր պատասխան տվեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

«Ո՞վ է ասում, որ ոչ մի դատավոր վստահություն չունի, Դուք քաղաքական ուժի ներկայացուցիչ եք, հասկանու՞մ եք՝ ինչ եք ասում: Դուք ո՞նց եք Ձեզ թույլ տալիս դատական համակարգին նման գնահատական տալ, ի՞նչ իրավունք ունեք բոլորին գնահատական տալ»,- վրդովվեց ԱԺ փոխնախագահը:

Մինչդեռ, հիշեցնենք, որ Հայաստանի դատական համակարգի մասին խոսելով՝ 2019 թ հուլիսի 7-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ «սա տիրոջ ստրուկ դատական համակարգ է»։

«Գնացել են անկյուններում իրենց հին տերերին են փնտրում։ Դռների տակ վնգստում են՝ եկեք մեզ տիրություն արեք, բա մենք 400 հազար դրամով ո՞նց ապրենք, բա լավ չէ՞ր էն ժամանակ. մեզ փող էիք տալիս, մեզ հաց էիք տալիս, մեզ համար խաշ ու քյաբաբ էիք ուղարկում։ Այդ դատական համակարգը՝ սկսած Սահմանադրական դատարանից մինչև վերջ, անհամատեղելի է նոր Հայաստանի հետ», – ասել էր նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել