- ԱԳՆ-ն պարտավոր է արձագանքել եւ շատ արագ:
- Ոչ պատահական, անչափ բարձր պաշտոնյա,
- Ավելին` մեկ անգամ արդեն կիքս տված, ԼՏՊ-ի արտաքաղաքական աքսակալ Հովհաննես Իգիթյանի
- Հերթական բլթոցին կամ բացահայտմանը (իմացյա՞լ):
Հ.Գ.
- Բայց նախ` հիշենք.
- Պառլամենտի «գործարկման» հենց առաջին օրերին, երբ դեռ այսքան թունավոր չէին Իգիթյանի եւ Ռուբինյան-«գուրու»-ի կամ, եթե կուզեք, լամայի (նման է) հարաբերությունները,
- Իգիթյանը մատնեց իշխանությանը`
- Ասելով, որ... (ուշադիր)
- Կկնքվի զինադադարի նոր համաձայնագիր` այլ ձեւաչափով, քան նախորդն էր,
- Ինչի համար նրան քաշեցին պատի տակ:
Հ.Գ.
- Այսօր` Իգիթյանն ասել է՝
- Փաշինյանը համաձայն է` Ալիեւի հետ բանակցելու գան ԼՂ ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները...
Հ.Գ.
- Այսպիսով.
ա) Սա՞ է Նիկոլի կետը, որից նա պետք է սկսեր,
բ) ԼՂ ադրբեջանական համայնքը գալու է նաեւ գրավյալ տարածքի ադրբեջանցների հետ, թե «բեզ»,
գ) Ի՞նչ է բանակցելու Նիկոլը նրանց հետ...
- Համատեղ հանրաքվեի մասի՞ն,
- Արցախի ի՞նչ կարգավիճակի համար:
դ) Տանելո՞ւ է իր հետ Շահումյանի ու Գետաշենի «հայկական համայնքին» բանակցությունների Նիկոլը,
ե) Թե՞ կիրթ մարդ Ալիեւը իր հետ բանակցությունների է բերելու նաեւ Սաֆարովին` կացինը ձեռը...
- Հատուկ ու կրկին` շահումյանցիների համար,
զ) Սա «Լավրովյա՞ն ծրագրի» բաղկացուցիչ է,
- Թե՞ սորոսյան,
է) Նիկոլը մեծահոգաբար դա թույլ է տալիս,
- Որպեսզի Ղարաբաղն էլ մի կերպ մասնակցի բանակցային գործընթացի՞ն,
- Ասի` տեսա՞ք, ասածս կատարեցի,
- Եւ այսպես շարունա՞կ...
Հ.Գ.
- Մի խոսքով՝
- Հերքեք կամ հաստատեք ասվածը,
- Բարի եղեք պատասխանել այս հարցերին...
- Ողջ բազարը ջրի երես է դուրս գալիս.
- Ե՞ւ...
- Արեւմուքը կանխում է գլոբալիստ Իգիթյանի ձեռքով
- Ռուսական պրոյե՞կտը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել