Ցանկացած իշխանության մեջ լինում են հիմարներ։ Դրանք անհրաժեշտ չարիք են։

Առանց հիմարների հնարավոր չէ, քանզի դա ներկայացուցչականություն է ապահովում և լեգիտիմացնում իշխանությանը, չէ՞ որ իշխանավորները հանրությանն են ներկայացնում։

Հանրության մեջ հիմարների պակաս չկա։ Հետևաբար, հիմարներն իրենց տեսակի մարդկանց պետք է ունենան օրենսդիր, գործադիր, դատական համակարգերում, տեղական ինքնակառավարման մարմիններում։

Հիմարներն այն բակտերիաներն են, որոնց պակասը կարող է քաղաքական դիսբակտերիոզի պատճառ դառնալ, ինչը լավ չէ։ Բայց լավ չէ նաև բակտերիաների քանակը, որն ավելին է նորմայից։

Երբ հիմարների քանակը իշխանության մեջ գերազանցում է թույլատրելի սահմանը, ստանում ենք վտանգավոր իշխանություն։ Վտանգավոր և՛ իր, և՛ պետության ու ժողովրդի համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել