Ինչպես պնդում են գիտնականները, համբուրվելը ռեֆլեքս չէ, այլ հմտություն է, որը ձեռք ես բերում կյանքիդ ընթացքում: Դրանով են բացատրում նրանք այն, որ երեխաները չեն կարողանում համբուրվել: Պարզվում է, որ աշխարհում կան ցեղեր ու ցեղախմբեր, որոնք չեն համբուրվում, քանի որ պարզապես չգիտեն, թե ինչ է համբույրը: Մենք առաջարկում ենք նրանց ծանոթանալ միասին:

1. Արևելյան Բանգլադեշի ցեղերը

Այստեղ ընդունված է ոչ թե համբուրել սիրելիին, այլ հոտոտել: Այս ցեղերի մոտ «համբուրիր ինձ» արտահայտությունը փոխարինված է «հոտոտիր ինձ» արտահայտությամբ:

2. Նոր Զելանդիայի աբորիգենները 

Նոր Զելանդիայի աբորիգենների շրջանում կա սովորություն: Նրանք փաթաթվում են շորի կտորներով ու սկսում են քթերն իրար կպցնել` իբրև սիրո նշան: Այստեղ համբույրի մասին անգամ չեն էլ լսել:

3. Սանտա Մարիա կղզու բնակիչները

Սանտա Մարիա կղզու բնակիչները ևս հոտոտում են իրար: Համբույրը նրանց համար անհասկանալի է ու անսովոր:

4. Սակոտրա կղզու բնակիչները

Հնդկական ծովում գտնվող Սակոտրա կղզու բնակիչները սովոր են իրար ուսերը համբուրել: Նրանք այսպես անգամ բարևում են իրար:

5. Բիրմայի բնակիչները

Բիրմայի բնակիչները բարևին կոչում են nomtschi: Բառը թարգմանաբար նշանակում է «հոտ քաշել»: Այսպես նրանք սիրում են զգալ իրենց սիրելիի բույրը ամեն հանդիպման ժամանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել