Վարչապետն այսօր խոսել է նախարարների և նրանց տեղակալների աշխատավարձերի բարձրացման մասին:

Պարզվում է՝ աշխատավարձերը բարձրացվել են ոչ թե կոռուպցիայի դեմ պայքարի տրամանաբության ներքո, այլ Կառավարության խղճի հանգստության համար:

Ի սկզբանե ֆիքսենք, որ պատկերացումների ոչ մի շրջանակում էլ ճիշտ չէ ընտրողական վերաբերմունք դրսևորել: Եթե կա մոտեցում, ապա դա պետք է լինի ոչ միայն նախարարների, այլև բոլորի համար: Այս կամ այն պատկերացման սելեկտիվ կիրառությունը միմիայն անհավասարություն է ծնում:

Իսկ վարչապետի հայտարարությունը (ներկայացված է մեկնաբանությունում) բավական խնդրահարույց է կոռուպցիայի դեմ պայքարի և կառավարման (խղճի խայթով) մշակույթի հետ կապված:

Ինչպե՞ս ստացվեց, որ սեփական կառավարությունում կոռուպցիոն դեպքի բացահայտումից հետո միայն առաջացավ նախարարների աշխատավարձերի բարձրացման պատճառը կոռուպցիայի դեմ պայքարի տրամաբանությունից դուրս դիտարկելը:

Կառավարությունը միայն նախարարների՞ նկատմամբ ունի խղճի խայթ:
Վարչապետի խոսքից հետևո՞ւմ է արդյոք, որ նախարարների աշխատավարձերն էլի են բարձրացվելու, քանի որ 1,5 միլիոնն, ինչպես ինքն է ասում, բավարար չէ կոռուպցիոն գործարքի մեջ չմտնելու համար:
Գուցե առաջիկայում կոռուպցիոն նոր սխեմաների մասի՞ն լսենք…

Հ.Գ. Էդպես էլ չհասկացանք՝ ո՞ր տրամաբանության ներքո էր նախարարների աշխատավարձերի բարձրացումը հույժ գաղտնի՝ կոռուպցիայի դեմ պայքարի՞, թե՞ խղճի խայթի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել