Պաշտոնական Բաքուն, այսպես ասած, խոստովանել է, որ Վրաստան-Ադրբեջան սահմանազատման գործում ունեն տարաձայնություններ:
Ըստ Ադրբեջանի ԱԳ փոխնախարար ՂալաՖ Ղալաֆովի՝ շարունակվում են ադրբեջանա-վրացական պետական սահմանի սահմանազատման ուղղությամբ աշխատանքները, և այս հարցը գտնվում է քաղաքական ղեկավարության օրակարգում:
Վրաստանի հետ կան որոշակի անհամաձայնություններ, և պետք է կրկին որոշ փաստաթղթեր վերանայվեն:
Չնայած այն բանին, որ երկու երկրների փորձագետները բազմաթիվ հանդիպումներ են ունեցել, սակայն որևէ արդյունք չեն գրանցել, և նախատեսվում է, որ մինչև տարեվերջ Թբիլիսիում փորձագետները նորից կհանդիպեն արխիվային որոշ նյութեր ուսումնասիրելու համար:
Վրաց-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման գործում առաջ եկած խնդիրների և տարաձայնությունների համար Բաքվի քաղաքական ղեկավարությունը կրկին մեղադրանքներ է հնչեցրել հայերի նկատմամբ և հայտարարել, որ հայերը գնացել են սադրանքի, ինչի արդյունքում այդ խնդիրը չի լուծվում: