Նարեկացի "Տաղ վարդավառին": Մի հատ բարձրաձայն կարդացեք, որ սիրունությունը, մեղեդայնությունը զգաք
Գոհար վարդն վառ առեալ
ի վեհից վարսիցն արփենից:
Ի վեր, ի վերայ վարսից
ծաւալէր ծաղիկ ծովային:
Ի համատարած ծովէն
պղպջէր գոյնն այն ծաղկին,
Երփին երփնունակ ծաղկին
շողշողեր պտուղն ի ճղին ...
Քրքում վակասիր պտուղն
սնանէր խառն տերեւով,
Տերեւն տաւիղ տուողին
զոր երգէր Դաւիթ հրաշալին:
Ի փունջ խուռներամ վարդից
գոյնզգոյն ծաղկունք ծաղկեցան.
Այդ սոս ու տոսախ ծառերդ
վարդագոյն ոստս արձակեցին:
Այդ նոճ ու բողբոջ արոսդ
զարդ առեալ վարդն շուշանին,
Շուշանն շողեր հովտին,
շողշողէր դէմ արեգականն.
Այն հիւսիսային հովէն
հով հարեալ գոհար շուշանին.
Յայն հարաւային լեռնէն
քաղցր աւդով ցաւղէր շուշանին:
Շուշանն շաղով լցեալ,
շող-շաղով եւ շար մարգարտով:
Ծաղկունք ամէն շաղ առին,
շաղն յամպէն, ամպն յարեգակնէն.
Աստէղքդ ամէն շուրջ առին,
դէմ լուսնին գունդ-գունդ բոլորին:
Գունդ-գունդ խաչաձեւ գնդակ,
յաւրինուած երկնից շուրջանակ:
Փառք հաւր եւ որդւոյն յաւէտ,
սուրբ հոգւոյն այժմ եւ յաւիտեանս:
էստեղից
Իսկ հիմա նայեք սա՝
"Նոյ" ջրերի ֆիրմայի գովազդն է: Կանչում էին կարապի լիճ ջրվելու:
Էս արևմտյան տեսահոլովակների ոճով կոնքազդրային հատվածները շարժող ու տնքացող նանարիկն ի՞նչ կապ ունի Վարդավառի հետ: Ինչի՞ էսքան գռեհիկ: Լավ, հասկացանք, Վարդավառն ընդունում եք որպես անմեղ ջրոցի, եկեղեցական տոնի հետ չեք կապում, բայց էդ ձեր գովերգած հազարամյակների մշակույթը կրող կանայք է՞ս ֆասոնով են ջրվել:
Ինչի՞ է սա Վարդավառի խորհրդանիշ, թեկուզ մենակ էս տարվա Վարդավառի համար, թեկուզ ընդամենը մի քանի օրվա գովազդի տեսքով: Էդ գովազդը պատվիրողն ու պատրաստողն էսպե՞ս են պատկերացրել իրենց ապուտատերին:
Նյութի աղբյուր՝ http://noni-no.livejournal.com/647703.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել