ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է ԶԼՄ-երի տարածած տեղեկությունները, թե ինքը բջջային հեռախոս է օգտագործում:

Օրերս CNN-ը՝ վկայակոչելով նախկին պաշտոնյաներին և հետախուզական ծառայության աշխատակցներին, հայտնել էր, որ Թրամփը շարունակում է օգտագործել իր անձնական բջջային հեռախոսը, որը ունեցել է մինչ պաշտոնը ստանձնելը:

«Դա բացարձակ սուտ է: Ես մի քանի տարի է անձնական բջջային հեռախոս չունեմ: Օգտագործում եմ միայն կառավարության կողմից հաստատված և թողարկված հեռախոսներ», – գրել է Թրամփը Twitter- ում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահը համեմատել էր iPhone-ի հին և նոր կոճակները՝ անուղղակիորեն հաստատելով, որ iPhone է օգտագործում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել