Universal Moment բրիտանական ընկերությունը, որը պատկանում է New Territory կրեատիվ բյուրոյին, նորարարական նստատեղերի մշակում է ներկայացրել, որի շնորհիվ ինքնաթիռների էկոնոմ դասով թռչելն ավելի հարմարավետ կդառնա, հաղորդում է The Sun-ը:

Արտոնագրված նախագիծը ցուցադրվել է RedCabin Aircraft Cabin Innovation գագաթնաժողովում, Բեռլինում:

Ինժեներների մտահղացմամբ, երբ ուղևորը նստատեղի մեջքը հետ է գցում, դրա երկու կողմերում բացվում են փափուկ ուղղահայաց վահանակներ: Դրանք թույլ կտան գլուխը հենել քնած ժամանակ, ինչպես նաև լրացուցիչ մասնավորություն կապահովեն:

Նշվում է, որ վահանակները ծալվում են օրիգամի սկզբունքով, իսկ ցանկության դեպքում դրանք հնարավոր է հեռացնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել