Քիչ առաջ ԱԺ իմքայլական պատգամավոր Հովիկ Աղազարյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիեւային Արցախ ժամանելու եւ մուղամ լսելու հրավերին, ասել է, որ, այո, այդ հրավերին շատ լավ է վերաբերվում: Բառացի մեջբերում եմ իր խոսքերը․ «Վաղը-մյուս օրը, երբ այս ամենը վերջանա, եւ ադրբեջանական ժողովրդի հետ գանք Արցախի հարցի մեկ ընդհանուր լուծման, որն ընդունելի կլինի բոլորիս համար, մենք պետք է հարեւանություն անենք, այդ ծիլերը հիմիկվանից դրվում են, վատ բան չկա, թող հանդիպեն, թող զրուցեն: Գուցե մենք ինչ-որ բան չենք հասկանում, գուցե իրենք լավ տեղեկացված չեն։ Այս շփումները, օգուտից բացի, վնաս չեն տա»,- ավելացնելով, «թե մենք հնարավորություն ունենք Ադրբեջանի հարցերն էլ լուծել եւ մյուս հարցերն էլ լուծենք, մենք այդ հնարավորությունները ոչ թե ֆիզիկապես չունենք, այլ աշխարհում չենք ապրում մեկուսացված, կա աշխարհ, միջազգային հանրություն, աշխարհաքաղաքական շահ, այդ ամեն ինչում մենք պետք է դրսեւորվենք եւ մեր շահը պետք է պաշտպանենք: Հիմա Թուրքիան կա՞, թե՞ չկա, կա, Ադրբեջանն էլ նույն ձեւի պետություն է, հիմա թե 100 տարի առաջ է ստեղծվել, թե քսան, այլ հարց է, բայց այդ պետությունը կա, եւ մենք այդ հանգամանքի հետ պետք է հաշվի նստենք»:

Հ.Գ. Դե կարդացեք եւ հասկացեք՝ Նիկոլը ինչ թեզերով է շփվում խմբակցության փակ նիստերի ժամանակ։ Ես ասել եմ եւ էլի կասեմ՝ սրանք թուրքի դեմքի վրա են առաջին խաղը արել մոր արգանդի մեջ։ Եթե այդքան շատ եք ուզում Ալիեւայի հետ մուղամ լսել, ձեր խմբակցությունով ձեռք ձեռքի տվեք, խնդրեք Ալիեւաներից՝ ձեզ ընդունեն Ադրբեջան։ Մենք՝ հայերս, չենք պատրասվում թուրքերի հետ շփվել։

Ինչ դասալիք Նիկոլը, ինչ իր կազմած խմբակցությունը․ լրիվդ մի հորից եք, տարբեր մերերից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել