Օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) մասին խոսելիս հստակ տարանջատում է պետք մտցնել համախառն հոսքերի և զուտ հոսքերի միջև: Վերջինս հաշվետու ժամանակահատվածում օտարերկրյա ներդրումների գծով ստացումների և մարումների տարբերությունն է:
Զուտ հոսքերը երբեմն բացասական ցուցանիշ են գրանցում (- նշանով), սակայն դա դեռ չի նշանակում, որ ներդրումները նվազել են:

Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2019թ. ինը ամիսների կտրվածքով ներդրումների զուտ հոսքերը կազմել են 128.3 մլն դրամ, որից ուղղակի ներդրումները՝ 32.6 մլն դրամ (28,7 մլն դրամով պակաս նախորդ տարվա ցուցանիշից):

Հեղափոխակա՞ն են արդյոք թվերը կամ համապատասխանո՞ւմ են «տնտեսական հեղափոխության» կոնցեպտին: Հասկանալու համար հարկավոր է համադրել «հեղափոխական Հայաստանի» ցուցանիշը ոչ հեղափոխական Հայաստանի ժամանակաշրջանի համեմատ: Շատ հեռու չգնանք՝ 2017թ.:

2017թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին ներդրումների զուտ հոսքերը կազմել են 74 619.9 մլն դրամ, որից ուղղակի ներդրումները՝ 93 043.9 մլն դրամ (բոլոր տվյալները ՀՀ ՎԿ-ից են):

Որևէ կերպ չթերագնահատելով ներդրումների այս տարվա հոսքերը՝ ֆիքսենք երկու հանգամանք.

1. «Հեղափոխական» Հայաստանի ներդրումները պակաս են նախահեղափոխական Հայաստանի ցուցանիշից։
2. Դռները ծեծող ներդրողներին էդպես էլ չտեսանք:

Հ.Գ. Բոլոր տեսակի նկատառումները, այդ թվում՝ կապված Ամուլսարի ծրագրով ներդրումային հոսքերի կրճատման հետ, արադարացում չեն, քանի որ ուղղակի հետևանք են իշխանության վարած քաղաքականության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել