Ադրբեջանը 2019թ.-ի հունվարից մինչև հիմա իրականացրել է 86 զորավարժություն, որից միայն երկուսն է եղել ռազմածովային ուժերի մասնակցությամբ:
Ադրբեջանն իրականացրել է երկկողմ զորավարժություն 21 անգամ, եռակողմ զորավարժություն՝ 6 անգամ:
Զորավարժություններն անցկացվել են հիմնականում հրթիռահրետանային ստորաբաժանումների և նրանց հետ համագործակցող ստորաբաժանումների, հատուկ նշանակության ստորաբաժանումների համար:
Անցկացվել է 17 զորավարժություն ռազմական օդուժի ներգրավմամբ:
Զորավարժությունները տևել են 3-ից մինչև 15 օր:
Բացի Ադրբեջանի և Նախիջևանի տարածքում անցկացվող զորավարժությունների՝ Ադրբեջանը համատեղ զորավարժություններ է անցկացրել նաև Թուրքիայի տարածքում: Զորավարժությունների ամենաակտիվ ժամանակաշրջանը եղել է մարտ-ապրիլ և հուլիս-սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում:
Հատկանշական է, որ Ադրբեջանն անցկացրել է նաև մեկ զորավարժություն՝ օգտագործելով պահեստային ռազմական նշանակություն ունեցող տարածքներ:
Դեռևս ուսումնասիրում եմ Ադրբեջանի ռազմական վարքը 2019-ի ընթացքում և մինչև տարեվերջ կներկայացնեմ ավելի մանրամասն նկարագիրը: