Ըստ Իրանի հարցերով ԱՄՆ-ի հատուկ նեկայացուցիչ Բրայան Հուկի՝ Իսլամական Հանրապետությունում բենզինի գնի թանկացման պատճառով նոյեմբերի 16-ից սկսված և մի քանի օր տևած բողոքի գործողությունների ճնշման ընթացքում իրանական անվտանգային ծառայությունների գործողություններից կարող են զոհված լինել ավելի քան 1000 ցուցարար, վիրավորների թիվը կարող է հասնել մի քանի հազարի, ձերբակալվածներինը՝ առնվազն 7000։
Ըստ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների՝ զոհերի թիվն առնվազն 208 է, ձերբակալվածներինը՝ մոտ 7000։

Իրանական կողմի ներկայացրած տվյալներն անհամեմատ քիչ են՝ տասնյակների միջակայքում։
Ինչ խոսք, նման թվային տատանումների պարագայում բավական բարդ է ճշգրիտ պատկերացում կազմելը Իրանում տեղի ունեցած վերջին բողոքի գործողությունների իրական հետևանքների մասին։ Ակնհայտ է մի բան, որ հարևան երկրի իշխանությունները բավական լավ էին պատրաստվել հնարավոր դժգոհությունը մարելու գործողությանը։
Նաև դասական ճշմարտություն է՝ որևէ երկրի միջազգային մեկուսացման աստիճանը տրամագծորեն նույնչափ ազատում է նրա իշխանությունների ձեռքերը․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել