Politik.am-ը գրում է․
Շաբաթներ առաջ «Անտիֆեյք» փաստերի ստուգման հարթակը հրապարակել էր հետաքննական հոդված, որով բացահայտել էր, որ կառավարությունը գաղտնի որոշմամբ ավելի քան երկու միլիոն ԱՄՆ դոլար է հատկացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնատունը վերանարոգելու համար:
Որոշման գաղտնի լինելը հնարավորություն է տալիս կառավարությանը տեղեկատվություն չտրամադրել լրատվամիջոցներին և իշխանությունները այս իմաստով հնարավորություն են ունենում մանիպուլացնել հասարակությանը:
Փաստերի ստուգման հարթակի այդ հրապարակումից հետո վարչապետ Փաշինյանը ստիպված էր ուղիղ եթեր մտնել և հանրությանը ցուցադրեր իր առանձնատունը ներսից: Փաշինյանը հնարավոր ամեն բան արեց, որպեսզի համոզի հանրությանը, որ ճոխ վերանորոգում չի իրակնացրել:
Մեզ հաջողվեց պարզել, որ իրականում գումարների մեծ մասը ծախսվել են ոչ թե ներքին վերանորոգման վրա, այլ առանձնատան անվտանգությունը ուժեղացնելու վրա: Մեր աղբյուրների պնդմամբ վերջին շրջանում Փաշինյանը մեծ ուշադրություն է դարձնում իր անվտանգությանը: Փաշինյանը վախենում է, որ ինչ որ ուժեր կարող են վնասել իրեն և իր ընտանիքի անդմաներին: Հենց վարչապետի վախերից ելնելով կառավարության գաղտնի որոշմամբ տրված գումարների մեծ մասը ծասխվել է առանձնատան դռների, պատուհանների վերատեղադրման վրա: Առանձնատան բոլոր պատուհաններն ու դռները փոխարինվել են զրահապատ պատուհաններով և դռներով:
Ի դեպ վարչապետ Փաշինյանն իր լայվում այդպես էլ հանրությանը չտեղեկացրեց, որ զրահապատել է ամբողջ առանձնատունը և դրա վրա է մեծ գումար ծախսվել:
Հետաքրքիր է, թե ումից է վախենում Փաշինյանը, երբ իր առանձնատունը գտնվում է հատուկ պահպանվող տարածում և օրը 24 ժամ գտնվում է Պետական պահպանության ծառայության աշխատակիցների հսկողության ներքո: