Մարտին Սքորսեզեն, որի վերջին ֆիլմը վերջերս է հայտնվել Netflix-ում, ակտիվորեն պատրաստվում է հաջորդ նախագծին: Այդ մասին հայտնել է Collider-ը: Դեռ 2017 թվականին տեղեկատվություն էր հայտնվել այն մասին, որ Սքորսեզեն պատրաստվում է նկարահանել Դեւիդ Գրանի «Լուսնածաղկի սպանությունը» գրքի կինոադապտացիան, որտեղ խաղալու են Լեոնարդ դի Կապրիոն եւ Ռոբերտ դե Նիրոն:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ սցենարը գրելու է Էրիկ Ռոտը («Ֆորեսթ Համփ»), իսկ այժմ կինոօպերատոր Ռոդրիգո Պրիետոն հայտնել է, որ նկարահանումներն սկսվելու են 2020 թվականի մարտին:

Ամենայն հավանականությամբ, հենց այդ պատճառով է դի Կապրիոն հրաժարվել մասնակցել Գիլիերմո դել Տորոյի «Մղձավանջների ծառուղին» ֆիլմին, որի նկարահանումները պլանավորված են նույն այդ ժամանակ:

Գրանի գիրքը պատմում է Օկլահոմայում օսեյջի ցեղի ներկայացուցիչների առեղծվածային սպանությունների մասին նրանց հողում նավթի հայտնաբերումից հետո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել