Ծանոթացեք, Գևորգ Լորեցյանն է։ Նա ԿԳՄՍ փոխնախարարն է, կարկառուն քայլարած ու դատելով նրա ֆեյսբուքյան գրառումներից՝ թալանի ու կոռուպցիայի դեմ պայքարող նվիրյալ մարտիկ։ Միայն մի խոտան կա այս մարդու և իր գրվածների լիարժեք ներդաշնակության հարցում․ ժամեր առաջ այս բարձրաստիճան թրաշամանուկին ձերբակալել է ԱԱԾ-ն՝ առանձնակի խոշոր չափի կաշառք վերցնելու կասկածանքով։
Չեք զարմանում, չէ՞։ Պետք է, որ չզարմանաք, որովհետև վաղուց հայտնի փաստ է, որ ամենից բարձրը գողն է գոռում՝ բռնեք գողին։ Նաև փաստ է այն, որ ժողովուրդը արդեն վաղուց է սկսել խոսել այն մասին, որ մինչև չգա վերջինը, չի հիշվելու առաջինը, իսկ էս վերջինների անհագ չտեսությունն ու անբռնազբոս երեսպաշտությունը իրոք պատմության մեջ է մնալու։
Եվ այսպես, սա էլ արդեն երկրորդ նիկոլական փոխնախարարն է, որին ձեռքից բռնում են թալանի վրա։ Առաջինն էլ Թորոսյան Արսենի տեղակալն էր, բայց ի տարբերություն նրա, այս մեկը երեսպաշտության մի քայլող մարմնավորում է։ Հասկանո՞ւմ եք, մարդու ֆեյսբուքյան էջը բաց չէր թողնում նախկինների ձերբակալության ու քրեական գործերի հարուցման գրեթե ոչ մի դրվագ և ընդ որում, դա արվում էր կրքով ու անզգուգական բառապաշարով։ Սակայն, ինչպես հայտնի է՝ խիյարը մի բան է, որ մի օր ձեռքդ է, մի օր էլ․․․ դե դուք հասկացաք։
Ինչևէ, թերևս ամփոփենք։ Քանի որ էս անգամ էլ Գևը խավարեց, որովհետև կալանավորվել է, եկեք համաձայնվենք, որ Գևը ճիշտ է՝ իրոք պետք է բոզի տղա լինես, որ զիվորի ուղարկածը գողանաս։ Նավ հավելենք, որ ոչ պակաս բոզի տղա պետք է լինես, որ դպրոցական երեխայի փայը գողանաս ու չի կարող լինել որևէ արդարացում, թե բա տուն էի պահում, չէր հերիքում, դե պետական միջոց է, էլի։ Չէ՞, Գև ջան, էս սաղ դու ես ասել ժամանակին, դեռ մինչև էն պահը, երբ ԱԱԾ-ն սուզանավի փոխարեն քեզ գտավ։